


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:57 . 09/05
Ստեփանակերտում այս պահին ընթանում է Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեւավորման 20-ամյակին նվիրված զինվորական շքերթը:
ԼՂՀ մայրաքաղաքում զինվորական շքերթին հետեւում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, զինվորական կառույցների ներկայացուցիչներ, Արցախ ժամանած հյուրերը եւ արցախցիները։
Տոնական միջոցառումների շարքում այսօր նախանշված է ԼՂՀ նախագահի անունից ընդունելությունը, ԼՂՀ Պաշտպանության բանակի ձեւավորմանը նվիրված ցուցահանդեսի բացումը եւ այլ միջոցառումներ։
1992 թվականի մայիսի 9-ը դարձավ այն հիմնասյունը, որը վերաիմաստավորեց մեր ժողովրդի ուղին, Ղարաբաղյան ազատագրական պայքարը եւ իրավունքներին տեր կանգնելու համար կռիվը։ Դա այլեւս մեկ քաղաքի ազատագրում չէր միայն։ Այն սկիզբն էր կորուսյալ եւ բռնագրավյալ հայրենիքի ազատագրման։
Շուշիին նախորդեց մի ամբողջ պայքար, որի ընթացքում Գետաշենում ու Շահումյանում, Հադրութում եւ Տավուշում իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայ ազատամարտիկներ։ Շուշին նաեւ սկիզբն էր այն մեծ պայքարի, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
Մեզանից յուրաքանչյուրն այս օրը հպարտության զգացումով է լցվում. սեփական ժողովրդի քաջ զավակների սխրագործության հպարտությամբ՝ այն գիտակցությամբ, որ Սարդարապատի հերոսամարտից տասնամյակներ անց ժողովուրդը նորից կանգնեց հաղթական երթի: Կենաց մահու պայքարը, որի անունը գրվեց հայկական հաղթանակների պատմության փառքի էջերում, Շուշիի համար էր։
Սերունդները չեն մոռանա այն խիզախներին, ովքեր գրոհում էին Շուշիի բերդը՝ մահն աչքերում ու մեկ գիտակցությամբ. ազատագրում են հայրենիքի անգին մի հողակտոր։ 1992 թվականի մայիսի 9-ը նոր էջ է հայ ժողովրդի պատմության մեջ: Հաղթանակի դափնին մեր ձեռքում է. ազատագրված Շուշին 20 տարեկան է: