


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:40 . 09/05
Այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 6.40–ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհ փողոցի վրա գտնվող Ոստիկանության Շենգավիթի բաժնի քննչական բաժանմունքում պայթուցիկ սարք է տեղադրված։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, նշված հասցե են մեկնել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ–փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության հրշեջ–փրկարարական ջոկատի առաջին հերթապահ խումբը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար ուժերի ՀԿԲ օպերատիվ խումբը։
Դեպքի վայրում են եղել նաև Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի և Երևանի փրկարար վարչության և 1-03 ծառայության աշխատակիցները։ Դեպքի վայր ժամանած Ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցները իրականացրել են որոնողական աշխատանքներ, պարզվել է ահազանգը կեղծ է։
Փաստի առթիվ Ոստիկանության Քրեական գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հայտնաբերելու համար կեղծ ահազանգի հեղինակին։
Նշված շենքում է գործում Ոստիկանության Շենգավիթի բաժինն ու պահպանության բաժինը։
Մեկնաբանություններ` 1
hajrenaser | 13:57 . 09/05
nman ptac hamakarg@ petke lriv veracnel. umen petk ete jogovrdin pastpanelu poxaren pastpanumen miajn karavarutjan@ ev oligarxnerin