


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:18 . 08/05
Լիտվացի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ արագ ուտելը մեծացնում է շաքարախտով հիվանդանալու հավանականությունը 2.5 անգամ, գրում է tert.am-ը` հղում կատարելով Daily Mail-ին:
Մասնագետներն իրենց առաջարկած տեսակետը բացատրում են նրանով, որ արագ ուտելն առավելապես նպաստում է քաշի ավելացմանը, որն էլ իր հերթին խթանում է հիվանդության առաջացումը: Սննդի մեծ քանակ ընդունելու դեպքում մարդու մարսողական համակարգը չի կարողանում ուղեղին կշտանալու ազդակ ուղարկել, ինչի արդյունքում մարդու մոտ քաշի ավելացում է լինում:
Ուսումնասիրություններին մասնակցել է 702 մարդ, որոնցից 234-ը հիվանդ են են եղել 2-րդ տիպի շաքարախտով: Սկզբում բոլոր մասնակիցների քաշը և մարմնի ծավալը չափվել է, այնուհետև նրանց առաջարկվել է հարցաթերթիկ լրացնել, որտեղ տրված հարցերը եղել են նրանց կենսակերպի` մասնավորապես դիետաների, մարզանքների և ծխելու վերաբերյալ: Հարցերից մեկը արագ կամ դանդաղ սնվելու մասին է եղել:
Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր խոստովանել են, որ, ի տարբերություն մյուսների, ավելի արագ են սնվում, 2.5 անգամ ավելի շատ են հակաված շաքարախտով հիվանդանալ:
"Շաքարախտի ամենատարածված 2-րդ տեսակն ահագանցող չափերի է հասնում ամբողջ աշխարհում:Ուստի շատ կարևոր է պարզել դրա առաջացմանը նպաստող պատճառները` հիվանդության զարգացումը կանխելու նպատակով",-նշել է ուսումնասիրությունների ղեկավար Լինա Ռադզևիչիենեն: