


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

17:38 . 07/05
Ընտրություններն, ընդհանուր առմամբ, խաղաղ մթնոլորտում են ընթացել, սակայն արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք հակասում են թե՛ Հայաստանի օրենսդրությանը, թե՛ միջազգային չափանիշներին:
Այսօր նման տեսակետ են հայտնել խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչները: Նշվել է, սակայն, որ արձանագրված օրինախախտումները չեն կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:
"Ե՛վ ընտրարշավի ընթացքում, ե՛ւ քվեարկության օրը մեր դիտորդներն արձանագրել են մի շարք խախտումներ: Բերեմ օրինակներ. օրենքով նախատեսվում է, որ շահագրգիռ կողմերը կարող են բողոք ներկայացնել քվեարկության ընթացքում, սակայն ընտրատեղամասերի հանձնաժողովները հազվադեպ էին այդ բողոքները հաշվի առնում: Իսկ գործընթացի ավարտից հետո, ավաղ, այլեւս բողոքարկելու իրավունք չկա: Արգելվում է նաեւ կուսակցությունների հետ սերտ կապված կազմակերպություններին ընտրարշավին բնամթերք տրամադրել ընտրողներին, նվիրատվություններ անել, սակայն դատարաններն այս հանգամանքի վրա եւս աչք էին փակում",- ասաց ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Ֆրանկո Խավիեր դե Դոննեաը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան ընդգծել է, որ իշխանությունների կողմից պետք է արվի հնարավորն` արձանագրված խախտումներից ու բացթողումներից առաջիկա նախագահական ընտրություններում խուսափելու համար: