


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

17:32 . 06/05
Գլխավոր դատախազության՝ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ մինչեւ քվեարկության օրը, ինչպես նաեւ՝ այսօր, ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 58 հաղորդում, որոնք էլ քննարկման առարկա են դարձել:
"Ընդ որում, դրանցից 25-ը հայտնաբերվել է մամուլի հրապարակումների հիման վրա",- ասել է Արթուր Դավթյանը:
23 հաղորդում է եղել այն մասին, որ խոչընդոտել են ընտրողի ազատ կամքի արտահայտման իրավունքը. այստեղ Արթուր Դավթյանը մատնանշել է նաեւ ընտրակաշառքի դեպքերը։ Դրանցից 18-ը բացահայտվել է հենց լրատվամիջոցների մշտադիտարկման խմբի միջոցով: 19 հաղորդում էլ եղել է այն մասին, որ փորձել են խոչընդոտել թեկնածուի քարոզարշավը: 3-ի դեպքում որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Դատախազության ներկայացուցիչը նաեւ համեմատություն է կատարել նախորդ ընտրությունների հետ։
"Հաղորդումների աճ է նկատվել: Նախորդ տարիներին 1-2 հաղորդում էր ստացվում: Սա խոսում է մեր աշխատանքի արդյունավետության մասին: Ի դեպ, ահազանգողները լրագրողներն են եւ մոնիտորինգի խմբերը: Ուրախությամբ պետք է նշենք, որ այս տարի շտաբների հրկիզման դեպքեր չեն արձանագրվել, ինչպես նախորդ տարիներին",- ասաց Արթուր Դավթյանը: