


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:34 . 06/05
Երեւանի N 72 դպրոցում տեղակայված թիվ 10/08 ընտրական տեղամասում առավոտյան քվեարկել է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Տեղամասում քվեարկելու իրավունքի ունի 1882 ընտրող, եւ վաղ առավոտից նկատվում էր ընտրողների ակտիվությունը:
Հանձնաժողովականներն իրենց աշխատանքն սկսել են դեռ ժամը 6-ից: Տեղամասի դռները բացվել են ժամը 8.00-ին: Այս տեղամասում ընտրությունների մեկնարկից 2 ժամ անց ցուցակներում ընդգրկված 1882 ընտրողից արդեն քվեարկել է 110 քաղաքացի: Վահան Հովհաննիսյանը քվեարկության է եկել առավոտյան ժամը 10-ին` "ավելի լավ Հայաստան" ունենալու հույսով: Հանու՞ն ինչի է Վահան Հովհաննիսյանը քվեարկել։
"Որպեսզի մեր երկրում վերանա կոռուպցիան, որպեսզի մեր երկիրն ուժեղ լինի միջազգային ասպարեզում, որպեսզի մեր երկրում ստեղծվեն աշխատատեղեր, մեր երկիր վերադառնան հեռացածները եւ նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, չանեն: Չանեն, որովհետեւ ունենան աշխատանք, արդարություն հաստատվի, ազատորեն հաջող ու արդյունավետ բիզնես ստեղծեն եւ ամենակարեւորներից մեկը` համաշխարհային մակարդակի կրթություն ստանան",- ասաց նա: