


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

17:57 . 04/05
Այսօր Նյու Յորքի ռազմական ակադեմիայի հետազոտական անկախ ինստիտուտի "Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը" հրապարակել է "Ալ Ղաիդաի" նախկին պարագլուխ Ուսամա Բեն Լադենին վերագրվող 17 փաստաթուղթ:
Աշխարհի թիվ մեկ ահաբեկչի եւ նրա օգնակաների հետ նամակագրությունից պարզ է դարձել, որ բին Լադենը վերջին շրջաններում դժվարանում էր վերահսկել ջիհադի՝ աշխարհի խմբերը եւ մտահոգված էր, ինչպես ինքն է բնորոշել, նրանց անիրազեկությունից: Նամակները ցույց են տալիս, որ Բեն Լադենը կասկածանքով է վերաբերվել, այսպես կոչված, "ջիհադի միայնակ գայլերի" առաքելությանը:
2011թ. գրված նամակներից մեկում նա գնահատում է Արաբական գարունը՝ որպես "չափազանց կարեւոր իրադարձություն` մահմեդականների պատմության մեջ": Հրապարակված փաստաթղթերում "Ալ Ղաիդայի" առաջնորդը բազմիցս անդրադառնում է ԱՄՆ-ին, մասնավորապես, կոչ անելով պայքարել Միացյալ Նահանգների դեմ, ինչն ինքնաբերաբար կթուլացնի նաեւ մյուս թշնամիներին: Փաստաթղթերից հայտնի է դառնում է, որ Բեն Լադենը հրամայել է իր ներկայացուցիչներին հնարավորության դեպքում սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային եւ ԱՄՆ-ի բանակի գեներալ Դեյվիդ Պետրեուսին: Սակայն նա նախազգուշացրել է, որ զերծ մնան ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի սպանությունից, քանի որ "Բայդենը բացարձակապես չի համապատասխանում նախագահի պաշտոնին եւ կնպաստի ԱՄՆ-ում ճգնաժամի խորացմանը":
Ենթադրվում է, որ "Ալ Ղաիդա" խմբավորման եւ Իրանի հարաբերությունները հաշտ չեն եղել: Փաստաթղթերում չկա ոչ մի խոսք այն մասին, որ Պակիստանը, որտեղ ահաբեկիչը 9 տարի ապրել է, աջակցել է Բեն Լադենին: