


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:50 . 03/05
Բջջային հեռախոսով խոսելու համար յուրաքանչյուր հայ 2012 թ. մարտին միջինը ծախսել է 2811 դրամ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` բջջային կապից հասույթը 2012 թ. մարտին կազմել է 7.87 մլրդ դրամ, աճը 2011 թ. մարտի նկատմամբ 14% է։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մշտապես բնակվում է 2.8 մլն մարդ, ապա յուրաքանչյուր հայաստանցի միջինը ծախսում է 2811 դրամ:
Իհարկե` սա պայմանական մեծություն է, քանի որ բջջային կապի զգալի մասը ծախսում են կազմակերպությունները (իրավաբանական անձինք), սակայն առանձնացված վիճակագրություն չկա ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից բջջային կապից օգտվելու վերաբերյալ:
news.am-ն է գրում այս մասին եւ հիշեցնում, որ հեռահաղորդակցության ոլորտում բջջային կապն ամենախոշոր հասույթ ապահովող հատվածն է: Հեռահաղորդակցության ոլորտի ընդհանուր հասույթը 2012 թ. մարտին կազմել է 12.8 մլրդ դրամ, որից 61.5%-ը բաժին է ընկնում բջջային կապին: Համեմատության համար` լարային հեռախոսային կապի հասույթը կազմել է 2 մլրդ դրամ, կամ ընդհանուր հասույթի 15.6%-ը: Ընդ որում` նախորդ տարվա մարտի համեմատ, այստեղ առկա է 8.5% անկում: