


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:59 . 02/05
Մայիսի 1-ին, ժամը 11-ի սահմաններում "ՎԱԶ-2107" մակնիշի մի ավտոմեքենա մտել է սահմանամերձ Դովեղի գյուղամեջ: Մեքենայից կրակ են բացել, սպանել մի աքլոր, եւ այն գցել մեքենայի մեջ, հեռացել:
Գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց, որ մեքենայի առջեւում եղել են ռուսական պետհամարանիշներ, իսկ հետնամասում համարանիշներ չեն եղել։ Գյուղամիջում գտնվել է կրակված փամփուշտից մնացած արճճի կտոր: Գյուղապետն ասաց, որ պատահարի կապակցությամբ դիմել է Նոյեմբերյանի ոստիկանություն:
Դովեղի գյուղապետը հայտնեց նաեւ, որ ապրիլի 25-ին ադրբեջանցիների կողմից շուրջ 45 րոպե Դովեղի գնդակոծությունից հետո գյուղի նախակրթարանի 15 սաներից մեկի ծնողը հրաժարվել է երեխային նախակրթարան ուղարկել: Նախակրթարանի տնօրեն Էմիլա Գորգինյանից տեղեկացանք, որ նախակրթարանի վրա ադրբեջանական կրակոցներից առաջացած վախի հետեւանքով երեխաներից մեկը սկսել է կակազել:
Դովեղցիները դժգոհում են, որ գյուղի գնդակածությունից հետո ոչ մի պաշտոնյա գյուղ չի եկել, որ կրակոցների հաջորդ օրը`ապրիլի 26-ին Նոյեմբերյան այցելելով` նախագահ ՍերԺ Սարգսյանը չայցելեց 5 կմ հեռավորությամբ գտնվող Դովեղ, Նոյեմբերյանում ունեցած իր ելույթում էլ Դովեղի մասին ոչ մի բան չասաց, չոգեւորեց դովեղցիներին: Գյուղապետ Ս. Գորգինյանն ասաց, որ պետական պաշտոնյաները գյուղ չեն այցելել, սակայն հեռախոսազանգերով հետաքրքրվել են գյուղի իրավիճակի վերաբերյալ:
aravot.am