


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:58 . 01/05
Մայիսմեկյան օրվա խորհուրդը, շատ այլ երեւույթների նման, մեր երկրում աղճատվել է ու ձեւափոխվել։ Առաջին տարին չէ այսպես։ Դեռ խորհրդային շրջանից Մայիսի 1-ը դարձել էր հերթական շքերթի ու ամպագորգոռ ելույթների մի լավ առիթ։ Իսկ ինչպիսի՞ն է աշխատավորի վիճակը, այլեւս չի հետաքրքրում որեւէ մեկին։
Իրականում տո՞ն է մայիսի մեկը։ Եվ ու՞մ համար է այն տոն։ Թերեւս տոն, մեծահարուստի, տոնին շնոհավորանք փոխանցելու իրավունքը պաշտոնով նվաճած պաշտոնյայի կամ էլ ձեւականորեն առիթն օգտագործող, ռեստորանում քեֆ անող գործարարի համար։ Սակայն տոն չէ այն մարդկանց համար, ովքեր այս օրվա իրական հերոսն են։ Քանզի չի կարող տոն լինել Մայիսի մեկը 24-ժամ մեքենա վարող ու ղեկին աչքերը հազիվ բաց պահող տաքսու վարորդի համար, որովհետեւ նա օրեր շարունակ ընտանիքի երես չի տեսնում ու չի էլ կարող բողոքել։ Հաջորդ օրը կհայտնվի փողոցում ու հացի փող վաստակելու հնարավորություն չի ունենա։
Տոն չէ օրնիբուն իր այգին մշակող շատ գյուղացիների համար, քանզի ողջ օրը աշխատելուց հետո, նրանք իրիկնամուտին սեփական աշխատանքով հպարտանալու փոխարեն, մտածում են ջրի հսկայական վարձերը մուծելու ու դոլարով ձեռք բերած, հետո դրամի կուրսի փոփոխման պատճառով լուծ դարձած վարկը վերադարձնելու, պարարտանյութ հայթայթելու մասին։
Տոն չէ մեկ օր աշխատող՝ տասնյակ օրեր պարապուրդի մատնված "Նաիրիտի" ու շատ այլ գործարանների քիմիագործի համար, քանի որ նա էլ է կորցրել հաշիվը, թե քանի սեփականատեր է փոխել, սակայն այդպես էլ ապագան անորոշ է։
Տոն չէ հիվանդապահ այն քաղաքացու համար, ում օրնիբուն համոզում են, թե իր նվազագույն սպառողական զամբյուղի գումարը բավարար է, իսկ նա դեղատանն ամեն օր տեսնում է կյանքի չափ անհրաժեշտ դեղի բարձրացող գինը։ Իսկ Կառավարությունը տարիներ շարունակ հրաժարվում է այդ զամբյուղ կոչվածը հստակեցնել՝ պատճառաբանելով, թե փոխ չկա, կարիք չկա, բայց նախընտարական այս շրջանում բյուջետային միջոցների "հրավառություն" են անում։
Տոն չէ շարքային ոստիկանի համար, ում աշխատավարձը թեեւ կայուն, սակայն բարձր չէ, ու որ նա մի քանի օլիգարխի բուտիկներ պաշտպանելու հրամանը կատարելով՝ ցուցարարների ծանր խոսքերն է լսում, մտքում համաձայնվելով նրանց հետ, բայց լուռ հրաման կարելով, որը վաղը կարող է փոխվել։ Իսկ նա ամեն օր կարող է վտանգել իր կյանքը։
Տոն չէ մի քանի դրամ վաստակելու հնարավորությունից զրկված առեւտրականների համար։ Տոն չէ Երեւանի կենտրոնում գործազրկության հետեւանքով "ֆայլաբազար" կոչված տարածքում կանգնած արժանապատիվ տղամարդկանց համար, ովքեր որոշել են ոչ թե կաշառք ստանալ, մարդ թալանել, գողություն անել, այլ իրենց բազուկով ընտանիքի համար գումար վաստակել։ Սակայն նրանք ստիպված են վազքով մոտենալ որեւէ մեծահարուստի շքեղ մեքենայի, որ մի քանի օրվա համար աշխատեն։ Հայտնի էլ չի՝ կվճարվե՞ն։
Տոն չէ, տասնամյակների աշխատանքային ստաժ ունեցող պապիկի համար, ով ավանդը վերադարձնելու հույսով ու հատկապես այս օրերին շքեղ խոստումներով ապրում է, իսկ նվազագույն թոշակով թոռնիկին քաղցրավենիք չի կարող գնել։
Մայիսի մեկը շարունակում է տոն չմնալ։ Մայիսի մեկն իրավունքներ հարգելու պայքարի օր է դեռ, ոտնահարված իրավունքների, ինչի համար պայքարը դեռ ճանապարհ ունի անցնելու։