


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

17:00 . 01/05
1886 թվին Չիկագոյի աշխատավորները դուրս էին եկել փողոցներ` պահանջելով աշխատանքային ժամերը կրճատել մինչեւ 8 ժամ: Ցույցերի արդյունքում սպանվեցին ու վիրավորվեցին ոստիկաններ ու ցուցարարներ: 4 բանվոր-անարխիստների կախաղան բարձրացրեցին: Հենց նրանց հիշատակին Փարիզում մայիսի 1-ը հռչակվեց Աշխատավորների համերաշխության միջազգային օր:
Հայաստանում առաջին անգամ մայիսյան տոնը նշվել է դեռ 1920 թվին։ Այդ օրերի ականատեսի հուշերի համաձայն, ներկայիս Աբովյան փողոցով քայլում էին մի կողմից իշխանության գլուխ եղող դաշնակցականները՝ իրենց նահատակների նկարներով, մյուս կողմից ընդդիմադիր բոլշեւիկները՝ Լենինի ու Շահումյանի պատկերները պարզած։
Այսօր "Հայաստանի Կոմունիստական կուսակցության" հետ երթի դուրս եկած մարդիկ երանությամբ են հիշում Մայիսի 1-ը Խորհրդային Հայաստանում: Յուրաքանչյուր քաղաքացի` անկախ տարիքից, գիտեր` Մայիսի 1-ն իսկական տոն էր` տոնական շքերթով, հանդիսություններով, շնորհավորանքներով, որ տեւում էր մի քանի օր: Խորհրդային բանվորը, հաստոցի առջեւ կանգնած շարքային աշխատողը, շրջկոմի ու կուսակցության ղեկավարը միասին տոնում էին աշխատավորների օրը:
Մեկնաբանություններ` 1
VARDAN | 00:32 . 02/05
TESNES KGAN ET URAX ORER@