


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:49 . 01/05
Նախընտրական քարոզարշավը, բացի դժվար բռնվող կեղծիքներից, այն է՝ կաշառք, ահաբեկումներ, ընդհանուր առմամբ, անցնում է բնական մթնոլորտում. այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Իհարկե, ըստ նրա, կան ահազանգեր, ելույթներում միմյանց վրա ցեխ շպրտելու գործելաոճ: Նախընտրական այս օրերին հրապարակվում են սոցիոլոգիական հարցումներ, որոնց պատկերը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, իրականությանը չեն համապատասխանում: Մարդիկ վախենում են, քաշվում եւ ճշտորեն չեն ասում՝ ո՞ւմ են ընտրելու: Դրսից եկած կազմակերպությունները սովորաբար պատվիրողին հարմար թվեր են ներկայացնում, վերջինս էլ անում է ամեն ինչ՝ ընտրության արդյունքը համապատասխանեցնելու համար սոցիոլոգների թվերին:
Նշելով, որ իրենց հանդիպումներում արձանագրում են ընտրողների թվի կտրուկ աճ, ինչը եւ վստահություն է ներշնչում, որ խորհրդարանում իրենց խմբակցության այսօրվա թիվը կկրկնապատկվի, Վահան Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, ցավով է նշում, որ չկայացավ բանավեճ ծրագրային-գաղափարական դաշտում:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ միացյալ շտաբի ուժերը հետագայում կոալիցիա կազմեն, Վահան Հովհաննիսյանը նշել է, որ հանուն արդար ընտրությունների եւ ընտրողի քվեի պաշտպանության համատեղ պայքարը քաղաքական ալյանսի հետ կապ չունի: