


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:07 . 01/05
Ադրբեջանն այսօր մեկ ամսով ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը` այս պաշտոնում փոխարինելով ԱՄՆ-ին: Հունիսին նախագահությունը կանցնի Չինաստանին:
"ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահման ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները կմնան նույնը",- tert.am-ի փոխանցմամբ, "ԻՏԱՌ ՏԱՍՍ" գործակալության հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը:
Ադրբեջանի անդամակցությունը Խորհրդին ոչ մի կերպ չի ազդի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա, որոնք, ըստ Մեհթիևի, կայուն ու մշտական բնույթ են կրում: Քանի որ ԱԽ-ի առաջիկա 31 օրվա աշխատանքային ծրագիրը դեռ հաստատված չէ, դեսպանը չի մանրամասնել այդ մասին: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ նախագահության ժամանակ "օրակարգում կլինեն միջազգային խաղաղության ու անվտանգության աջակցությանը, նաև Բալկաններում, և, բնականաբար, Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում տիրող իրավիճակին նվիրված հարցեր":
Ըստ նրա` չի շրջանցվի նաև Սիրիայի խնդիրը։
Ընդգծելով, որ Ադրբեջանը հանդիսանում է Իսլամական համագործակցության կազմակերպության ու Չմիանալու շարժման անդամ, Մեհթիևը հայտնել է, որ իր երկիրն "ունի ԱԽ օրակարգի շատ հարցերի շուրջ սեփական դիրքորոշումը":
"Եթե մեր կարծիքը համընկնում է այլ երկրների դիրքորոշումների հետ, ապա հրաշալի է, իսկ եթե ոչ, ապա մենք ունենք մեր սկզբունքները, որոնցից հրաժարվել չենք պատրաստվում",- հայտարարել է նա:
Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանը 2011թ.-ի հոկտեմբերին ընտրվեց ՄԱԿ-ի ԱԽ անդամ: 2012-ի հունվարի 1-ից այն ստացավ ԱԽ-ի ոչ մշտական անդամի կարգավիճակ: