


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:35 . 30/04
Մայիսի 8-ին Շուշիում ներկայացվելու է "Արցախի հարսանիք" բեմադրությունը, որը նվիրված է Շուշիի ազատագրման 20-ամյակին: Պարերի բեմադրիչ, "Կարին" ավանդական երգի -պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր "Հենարան" ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Շուշիի ազատագրման գործողությունը կոչվում էր "Հարսանիք լեռներում" ու ինքն էլ փորձել է զուգահեռներ անցկացնել այդ երկուսի միջեւ։
"Մտահղացումը պատկանում է Արցախի մշակույթի նախարարությանը: Սցենարը գրել է Ալեքսանդր Մանասյանը, իսկ հիմնական բեմադրական արարողությունը կանի "Մենք ենք, մեր սարերը" պարային խումբը: Ներկայացումը կտեւի մեկուկես ժամ: Ամսի 8-ին բեմադրությունը կներկայացվի Շուշիում, հաջորդ օրը նոր՝ Ստեփանակերտում",- aravot.am-ի փոխանցմամբ, ասել է Գինոսյանը:
"Արցախի հարսանիքը" բաղկացած կլինի երեք փուլից՝ Արցախի խորհրդանիշի՝ տատիկ-պապիկի ներկայացումից, աղջկան եկեղեցի տանելու արարողության նկարագրումից եւ աղջկան տղայի տուն տանելու մասի ներկայացումից:
Պարոն Գինոսյանի խոսքով, փորձել են պահպանել ամեն մանրուք, ինչը բնորոշ է արցախյան հարսանիքին: Նա նաեւ նշեց, որ արցախյան կոլորիտի մասին պետք է շատ խոսվի ու դա պետք է ներկայացվի նաեւ աշխարհին. -"Արցախի մշակույթի նախարարի հետ եմ զրուցել ու ցանկություն հայտնել, որ "Արցախի հարսանիքը" ցուցադրվի նաեւ այլ երկրներում":