


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:14 . 30/04
Ընտրապայքարի ավարտին հաշված օրեր են մնացել, եւ դաշնակցական գործիչները կարեւորում են յուրաքանչյուրի քվեի նշանակությունը մեր երկրի կայուն եւ զարգացող ապագայի համար։
Վանաձորում կայացած նախընտրական հանրահավաքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այդ քվեն համեմատեց զենքի հետ, որը եթե ճիշտ չօգտագործվի, կուղղվի բոլորիս դեմ։
"Քվեի զենքը ցնցումներ չի ենթադրում, արյունահեղություն չի ենթադրում, քվեի զենքը միայն առաջադիմություն է ենթադրում: Ուրեմն եկեք ճիշտ օգտագործենք այդ զենքը։ Ժողովրդի համար դժվար է կողմնորոշվել, քանի որ բոլոր քաղաքական կուսակցությունները նույն բանն են ասում, սակայն ՀՅԴ-ն բոլոր չէ֊։ Մի կողմում ՀՅԴ-ն է՝ իր հստակ ծրագրով, մյուս կողմում՝ մնացած բոլորը: Ասածիս մեջ չափազանցություն չկա: Ձեր ընտրությունը "Դաշնակցության" եւ մնացածի մեջ է: Եթե մեր օգտին չքվեարկեք, ոչինչ չի փոխվի ձեր կյանքում",- ասաց Հրանտ Մարգարյանը։
ՀՅԴ-ն ունի ազգային հեռանկար, ազգային իղձեր, որ պիտի իրականացնի դրանք: Իսկ այդ իղձերի իրականացման համար նաեւ հստակ ծրագիր կա։ Տնտեսագետ Արծվիկ Մինասյանը Վանաձորում եւս մեկ անգամ հայտարարեց. "Դաշնակցության" ծրագիրը դուրս է մրցակցությունից։ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը ՀՅԴ-ի ծրագրի առաջնահերթություններից է։