


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:58 . 28/04
Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը: Տոնին ընդառաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ ջազմեններին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից "NEWS.am"-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայասատանի եւ, մասնավորապես, Երեւանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար: "Անչափ կարեւոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը",- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ջերմ ընդունելության եւ մայրաքաղաքի մշակութային կյանքին, այդ թվում նաեւ երաժշտարվեստին ցուցաբերվող մշտական ուշադրության եւ աջակցության համար:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր կմատուցվի մայրաքաղաքի երաժշտասերներին: Ջազի սիրահարները ապրիլի 30-ին` ժամը 20:00-ից մինչեւ ուշ գիշեր, Կասկադ համալիրի հարակից տարածքում հնարավորություն կունենան ջազի հայ վարպետների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործությունները: