


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:09 . 28/04
Ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնին` ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր չտալու խնդիրը լուրջ արձագանք է գտել հասարակության շրջանում, գործին խառնվել են նաեւ երգչի ներկայացուցչիներն, ովքեր հարցը բարձրացրել են Վաշինգտոնում՝ հանդիպելով Պետդեպարտամենտի պաշտոնյաններին։
Հիշեցնենք, որ ռուս արտիստին մուտքի արտոնագիր չէին տրամադրել ԱՄՆ մեկնելու համար, որտեղ նա պետք է համերգների մասնակցի՝ իր 75 ամյակի կապակցությամբ։
ITAR-TASS-ի փոխանցմամբ, "դիվանագետներն ընդունել են բողոքարկումը ու պնդել, որ Իոսիֆ Կոբզոնին արտոնագիր տրամադրելու հարցը մոտ ապագայում բարձր մակարդակով կվերանայվի":
Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս առնչությամբ հայտարարել է, որ Մոսկվան ամեն ինչ կանի` հասնելու նրան, որ Կոբզոնի ու մյուս ռուս քաղաքացիների համար հանվեն ԱՄՆ այցելելու արգելքները:
Կոբզոնն ինքը հայտարարել է, որ իրեն արտոնագիր տրամադրելու հարցը նշանակում է "թքել Ռուսաստանի վրա":
Հիշեցնենք նաեւ, որ Կոբզոնն արդեն 18 տարի է՝ չի կարողանում գնալ ԱՄՆ: 1995թ. ԱՄՆ-ի Պետդեպը զրոյացրել էր նրա բազմանգամյա վիզան` հիմնավորելով դա "վերահսկողության ենթակա դեղամիջոցների հետ կապված գործողություններում երգչի հնարավոր մասնակցությամբ": Տվյալ որոշման ոչ պաշտոնական պատճառը երգչի հնարավոր կապերն են ռուսական կազմակերպված հանցավոր խմբավորումների հետ: