


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:22 . 28/04
Չինացի Չեն Գուանչենը, ով 20 ամիս է, ինչ գտնվում է տնային կալանքի տակ, երեկ կարողացել է փախչել եւ ապաստան գտնել Պեկինում ԱՄՆ դեսպանատան տարածքում: ԱՄՆ պետքարտուղարությունն ու Պեկինում այդ երկրի դեսպանատունը դեռեւս մեկնաբանություններ չեն տվել:
Իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են, որ Չինաստանի իշխանությունները ձերբակալել են նրա եղբորը եւ եղբորորդուն: Ավելի վաղ համացանցում հրապարակվել էր նրա ուղերձը, որում Չենը Չինաստանի իշխանություններից պահանջում էր ապահովել իր եւ իր ընտանիքի անվտանգությունը եւ պատժել իր ընտանիքի անդամների նկատմամբ բռնություններ գործող անձանց:
Չենն ինքնուս փաստաբան է եւ հանդիսանում է Չինաստանում իրավունքների պաշտպանության եւ արդարության շարժման գլխավոր դեմքերից մեկը: Ավելի շատ հայտնի է "կույր իրավապաշտպան" մականվամբ: Նա հատկապես մեծ ճանաչում է ստացել, երբ 2005թ. Շանդունի իշխանություններին մեղադրեց քաղաքացիների իրավունքները խախտելու մեջ՝ քննադատելով մասնավորապես ընտանիքի պլանավորման ծրագիրը, համաձայն որի՝ զույգը մեկ երեխայից ավելի չի կարող ունենալ: