


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:52 . 28/04
Հայտնաբերվել է գողությունից հետո 54-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 26-ամյա երիտասարդը: Ապրիլի 21-ին Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 26-ամյա Գարեգին Ավագյանը գիշերը, ժամը 04.00-ի սահմաններում, գողություն անելու նպատակով կոտրել է Դիլիջան քաղաքում գործող խանութ-կրպակի պատուհանափեղկը եւ գողացել 49,000 դրամ, խմիչքներ, ծխախոտ, ինչպես նաեւ չօգտագործված բջջային հեռախոս: Այնուհետեւ նա դաժան ծեծի է ենթարկել խանութի սեփականատիրոջ մորը եւ դիմել փախուստի:
Հարեւանները պատմել են ֆոտոլրագրող Շամշյանին, որ Գարեգին Ավագյանը մի քանի օր է՝ շինարարությունում աշխատելու նպատակով իր ընկերոջ հետ եկել էր Դիլիջան: Նշված կրպակից մի քանի անգամ գնումներ է կատարել, գողությունից մեկ օր առաջ, պարտքով 1 արկղ գարեջուր է վերցրել՝ խոստանալով, որ առավոտյան գումարը կվճարի:
Նա ձերբակալվել է, իսկ տուժածին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հնարավոր է, որ կատարված հանցանքը վերաորակվի:
Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Մեկնաբանություններ` 1
նենե | 00:24 . 30/04
հազար ամոթ.դա ինչ հայ է ...