


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:48 . 28/04
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրար հաջորդած 4 պայթյունների հետեւանքով զոհվել է 11, վիրավորվել ավելի քան 20 մարդ: Ամենախոշոր պայթյունը տեղի է ունեցել Համադանի թաղամասում գտնվող Զեն ալ Աբդին մզկիթի մոտակայքում, երբ հավատացյալները լքում էին մզկիթը:
Ավելի վաղ Մայդան շրջանում հարձակումը է իրականացրվել ահաբեկիչ-մահապարտի կողմից, ով պայթեցրել է կամրջի մոտ տեղակայված անվտանգության ուժերին պատկանող ավտոբուսը` վնասվածք հասցնելով թե՛ անվտանգության ուժերի աշխատակիցներին, թե՛ խաղաղ բնակիչներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Սիրիայում ուժի մեջ էր մտել զինադադարի ռեժիմը, որը ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղության 6 կետանոց ծրագրի մի մասն է: Սակայն անկախ հրադադար ռեժիմի շուրջ պայմանավորվածությանը` բախումները ընդդիմության եւ կառավարության միջեւ շարունակվում են: