


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:05 . 27/04
Ընտրությունների գործթնթացը վերահսկող միջկուսակցական միասնական շտաբը պատրաստվում է դիմել Հայաստանի սահմանադրական դատարան, որպեսզի արագացված կարգով լուծում տրվի այն հարցին, որ ընտրություններից հետո հրապարակվեն ընտրությանը մասնակցածների ցուցակները:
Արդեն այսօր դիմումն ուղարկվել է դատարան, եւ այս հարցով զբաղվելու է իրավաբան Վահե Գրիգորյանը: Նման դիմում հղելու որոշումը շտաբի կողմից կայացվել էր դեռ ապրիլի 25-ին, եւ այդ նախաձեռնությամբ "Դաշնակցությունը", "Բարգավաճն" ու "Հայ ազգային կոնգրեսը" հույս ունեն ուսումնասիրությունների արդյունքում ընտրացուցակներում առկա շուրջ 400 հազար բացակայող ընտրողների առկայության պայմաններում բացառել մեռած հոգիների փոխարեն քվեարկությունը։
Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրություններն արդեն առկա են՝ դեռ մի բան էլ ավելի: ԱԺ "Դաշնակցություն" խմբակցությունից բացի, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խոսքով` իրենց խմբակցության 20 պատգամավոր ստորագրելու է դիմումի տակ: Անհայտ է մնում առայժմ այս դիմումին "Ժառանգության" պատգամավորների միանալու հարցը։ Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, նախօրեին նա խոսել է Խաչատուր Քոքոբելյանի հետ եւ առաջարկել մասնակցել այս քննարկմանը եւ միանալ ստորագրահավաքին։ Ավելի ուշ "Ժառանգության" պատգամավորական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կողմ էր արտահայտվել նախաձեռնությանը` մանրամասնելով, որ առայժմ տեղյակ չէ կուսակցության պաշտոնական դիրքորոշման մասին։
Իսկ կուսակցության մամուլի ծառայությունից մեր գործընկերներին հայտնել են, որ Քաղաքագետների միության կամ շտաբի աշխատանքներին մասնակցող կուսակցությունների կողմից որեւէ պաշտոնական առաջարկ չեն ստացել, հետեւաբար` այս հարցի շուրջ դիրքորոշում էլ չեն ներկայացրել: