


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

17:42 . 27/04
Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետեւանքով տուժել Է 27 մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է "Արմենպրես"-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ըստ որում գերատեսչությունում պաշտոնապես հավաստել են սոսկ չորս պայթյունների մասին տեղեկատվությունը: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, որը տարածել են զանգվածային լրատվամիջոցները, պայթյունները եղել են ավելի շատ:
Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի Է ունեցել կեսօրին մոտ քաղաքի կենտրոնում՝ Մարքսի պողոտայի վրա գտնվող տրամվայի կանգառում: Հաղորդվել Է, որ գործել Է աղբարկղի մեջ դրված պայթուցիկ սարքը:
Դրանից շատ չանցած պայթյուն Է տեղի ունեցել "Ռոդինա" կինոթատրոնի շրջանում (այնտեղ, ինչպես նշվել Է, նույնպես պայթել Է աղբարկղը): Այնուհետեւ հայտնի Է դարձել տեղական զբոսայգու շրջանում որոտած պայթյունի, ինչպես նաեւ եւս մեկ (չորրորդ) պայթյունի մասին, որը տեղի Է ունեցել մոտավորապես այն նույն տեղում, ինչ-որ առաջինը (տրամվայի կանգառից ոչ հեռու):
Ըստ "Կոմենտարիի" պարբերականի տեղեկատվության՝ միլիցիայի եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Մարքսի պողոտայում զննում են մյուս աղբամանները՝ ստուգելու համար պայթուցիկ սարքերի հնարավոր առկայությունը: