


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:23 . 27/04
"Ազգային պատկերասրահ" միջազգային երաժշտական փառատոնն, որն այն տարի անցկացվելու է 8-րդ անգամ, հայ երաժշտասերների համար իրոք սպասված է: "Արմենպրես"-ի հաղորդմամբ` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Նրա խոսքով` փառատոնն իր ուրույն տեղն ունի հայ մշակութային կյանքում: Փառատոնի համահիմնադիր, "Արվեստների պատկերասրահ" մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի փառատոնը փորձելու է նորովի ներկայանալ հայ երաժշտասերներին, շատ են լինելու երիտասարդ կատարողներ:
Այս տարի, ավանդույթի համաձայն, ստեղծվել է փառատոնի նվագախումբը, որի ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի խոսքով, այս տարի այն ավելի է ընդլայնվել, եւ կամերայինից վերածվել է փոքր սիմֆոնիկ նվագախմբի: Ապրիլի 28-ից մայիսի 26-ը տեղի է ունենալու "Ազգային պատկերասրահ" միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը: Փառատոնը բաղկացած է լինելու 6 համերգներից, որի շրջանակում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերմանը (ԱՄՆ), "Ակլարդիոն" դուետը (Ռուսաստանի Դաշնություն), Եվգենի Վարավկոն (կլարնետ) և Մարիա Վլասովան (ակորդեոն), ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների "Սուլիկո" համույթը (Վրաստան): 2012-ին Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և միջոցառման շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի ներգրավվածության կապակցությամբ, փառատոնն այս տարի կհյուրընկալվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: