


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:21 . 27/04
Համաձայն "Կենտրոնական ընտրական հանձնաժողովի" սահմանած ժամանակացույցի, այսօր առավոտյան տրվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկության մեկնարկը:
"Ընտրական օրենսգրքի" փոփոխությունից հետո առաջին անգամ է Հայաստանում կիրառվում էլեկտրոնային քվեարկություն, եւ առայժմ էլեկտրոնային տարբերակով կքվեարկեն միայն դիվանագիտական ծառայության անցածներն ու նրանց ընտանիքները: Էլեկտրոնային քվեարկությանը կարող են մասնակցել նաեւ Հայաստանի իրավաբանական անձանց արտերկրի մասնաճյուղերի` Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները:
Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցում է ընդհանուր թվով 283 ընտրող: "Կենտրոնական ընտրական հանձնաժողովն" արդեն արտգործնախարարության ներկայացուցչին տրամադրել է կնքված ծրարները, որոնցում, ըստ ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանի, կա համապատասխան ծածկաշերտով կոդ` վեցական թվերով եւ ուղեցույց` էլեկտրոնային քվեարկության իրականացման կարգի, ժամկետների վերաբերյալ: Արտգործնախարարությունը ծրարները փոխանցել է արտերկրում բնակվող եւ հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչություններում ծառայության անցած` Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց եւ նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներին:
Ըստ "Ընտրական օրենսգրքի" էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է ընտրություններից 9 օր առաջ եւ ավարտվում՝ ընտրությունից 5 օր առաջ, ինչը նշանակում է, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը կավարտվի մայիսի 1-ին: