


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:10 . 27/04
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ապրիլի 25-ին ընդունել է անվանի գրող, հրապարակախոս, Պադուայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանին: Ինչպես "Արմենպրես"-ին հայտնեցին Մշակույթի նախարարությունից` նախարարը նրան է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված Մովսես Խորենացի մեդալը` գրականության ասպարեզում ներդրած ավանդի և մեծագույն ձեռքբերումների համար: Մեծանուն գրողը շնորհակալությամբ է ընդունել պարգևը և նշել, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանում է, որտեղ Հայաստանում իրեն երկրի մի մասնիկն է զգում:
Անտոնիա Արսլանը Հայաստան է ժամանել Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների, ինչպես նաև Հայոց եղեռնին նվիրված` իր հեղինակած "Արտույտների ագարակը" և "Զմյուռնիայի ճանապարհը" վեպերի հայերեն թարգմանությամբ հրատարակությունների շնորհանդեսի կապակցությամբ:
Հեղինակը ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացված այս հրատարակությունները գրասեր հանրությանը ներկայացրել է ապրիլի 23-ին "ArmBookExpo" ցուցահանդեսի շրջանակում` Գաֆէսճյան արվեստի կենտրոնում: Անտոնիա Արսլանի վեպերի հայերեն թարգմանության հեղինակն է Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը: Ի տարբերություն "Արտույտների ագարակը" վեպի, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, հունարեն, հոլանդերեն, շվեդերեն, ֆրանսերեն, ճապոներեն թարգմանություններից հետո, "Զմյուռնիայի ճանապարհը" վեպն աշխարհում առաջին անգամ է ներկայանում թարգմանաբար:
Անտոնիա Արսլանը նախարարի հետ զրույցում հայտնել է, որ այս տարի հունվարին Իտալիայում լույս է տեսել "Մշո ճառընտիրին"` հայերեն ամենամեծ ձեռագիր մատյանի փրկությանը նվիրված վեպը, որը երեք ամսում ունեցել է չորս հրատարակություն: Նախարարն առաջարկել է ձեռնամուխ լինել գրքի հայերեն թարգմանությանը, որը նույնպես կտպագրվի պետական ֆինանսավորմամբ: