


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:01 . 27/04
Հայոց ցեղասպանության 97 ամյակն արգենտինահայությունը նույնպես հիշատակել է Բուենոս Այրեսում տեղի ունեցած ջահերով երթով։ Երթի մասնակիցներն ուղեւորվել են դեպի թուրքական դեսպանատուն։
ՀՅԴ "Արմենիա" երիտասարդական միության ներկայացուցիչ Ռազմիկ Նալբանդյանը դիմել է Թուրքիայի դեսպանին՝ վերահաստատելով հայ ժողովուրդի արդար իրավունքների պահանջատիրական պայքարը։
Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի պատգամավոր Էտկարտո Ֆորմը, ով նույնպես մասնակցել է բողոքի երթին, կարեւորել է պատմությունը միշտ վառ պահելու հրամայականը, եւ իր անկեղծ աջակցությունը հայտնել արգենտինահայությանը։
Երիտասարդները հանդես են եկել հայ ժողովուրդի իրավունքների պահանջատիրական լոզունգներով։ Միջոցառման ժամանակ հիշատակվել են նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Արգենտինական օրենքներն ու դատական վճիռները։
Ի դեպ, Բուենոս Այրեսի՝ Գրքի միջազգային 38-րդ ցուցահանդեսում պատմաբան Օսվալդո Պեյերը եւ Արգենտինայի Գերագույն խորհրդի անդամ՝ դատավոր Ռաուլ Սաֆարոնը ներկայացրել է Սողոմոն Թեհլերյանի դատավարության արձանագրությունների "Պատմական մեկ դատավարություն" գրքի իսպաներեն թարգմանությունը։
"Հայ ազգի պայքարը հիանալի օրինակ է համայն մարդկության համար",- շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Օսվալդո Պայերը` կարեւորելով 1921 թվականին գերմանական արդարությունը։ Եվ այդ արդարության արդյունքը Թեհլերյանի անմեղության վճիռն էր։