


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:58 . 27/04
"Թուրքիայի հետ հաշտեցման գործընթացը կարող է հաջողված համարվել միայն այն դեպքում, երբ այդ երկիրն ընդունի պատմական ճշմարտությունը եւ վերջ տա ուրացման իր քաղաքականությանը",- հայտարարել է Կանադայի "Լիբերալ կուսակցության" ղեկավար Պապ Ռէյնը, ով մասնակցել է Կանադայի խորհրդարանի առջեւ ապրիլի 24-ին Ցեղասպանության տարելիցի առիթով տեղի ունեցած ոգեկոչման հավաքին։
Հայ Դատի հանձնախմբի կողմից կազմակերպված հավաքին Կանադայի տարբեր քաղաքներից Օտտավա է ժամանել ավելի քան 1000 հայորդի, ովքեր եւս մեկ անգամ միասին բարձրաձայնել են իրենց պահանջատիրական իրավունքների մասին։ Հիշատակման արարողությանը մասնակցել են այդ երկրի խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
Ելույթով հանդես եկած Ֆրանսայի Հայ դատի հանձնախումբի Փարիզի գրասենեակի տնօրեն Հրաչ Վարժապետյանն էլ իր հերթին հայտարարել է, որ հակառակ թուրքական երկարամյա ուրացման քաղաքականության, հայ ժողովրդի նոր սերունդը վճռական է շարունակել պահանջատիրական իր պայքարը, մինչեւ որ Անկարան իսկական իրավատիրոջը վերադարձնի հայության խլված իրավունքներն ու պատմական ժառանգությունը:
Ի դեպ, Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման Կանադայի Միացյալ մարմինը հանդես է եկել հայտարարությամբ։ Համականադական այս մարմնի հիմնական առաջադրանքն է լինելու միասնաբար ծրագրել, համակարգել հարյուրամյակի հիշատակմանն ուղղված աշխատանքները։