


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

10:50 . 27/04
"Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, տեղի է ունենում բռնակալ Ալիեւի հրահանգով եւ վերահսկողության ներքո։ Պետք է մտավախություն ունենալ, որ նա մրցույթը կվերածի իր վարչակարգի քարոզչության հանդիսավոր արարողության", - նախազգուշացնում է գերմանացի պատգամավորը։
Ըստ նրա՝ համաշխարհային լրատվամիջոցները եվրոպական հանրությանը պետք է տեղեկացնեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մասին։
"Իսկապես տհաճ կլիներ, եթե արտասահմանցի լրագրողները, հատկապես նրանք, ովքեր աշխատում են պետական ռադիոկայաններում, տեղի տային ադրբեջանական կառավարության խիստ ճնշմանը եւ լռեին մարդու իրավունքների խախտման մասին՝ մրցույթի կանոնակարգին հետեւելու պատրվակի ներքո", - ըստ news.am-ի՝ գրում է Բեքը։
Նշենք, որ Բեքն առաջին անգամ չէ ելույթ ունենում Բաքվում "Եվրատեսիլ - 2012" մրցույթի անցկացման դեմ։ Ադրբեջանում բողոքի զանգվածային ակցիաներից հետո Բունդսթագում ելույթ ունենալով՝ նա հայտարարել էր, որ "Բաքուն անհոգ տոնակատարության անցկացման վայր չէ"։ Նա նշել էր, որ "Եվրատեսիլն"ադրբեջանցիները թանկ գնով են ձեռք բերել՝ ձերբակալություններով եւ քաղաքացիներին բռնի կերպով դուրս հանելով տներից: