


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:01 . 26/04
Ադրբեջանի խորհրդարանը ողջունել է Կոլումբիայի Սենատի կողմից Խոջալուի ողբերգությունը որպես "ցեղասպանություն" ճանաչելու փաստը: Ադրբեջանցի պատգամավոր Այդին Միրզազադեն նամակ է ուղարկել Կոլումբիայի Սենատի նախագահ Խուան Մանուել Սանտոս Ռոմանին եւ երախտագիտություն հայտնել օբյեկտիվ որոշում կայացնելու համար:
"Ուրախ եմ, որ Կոլումբիան նման քաղաքական գնահատական է տվել 1992 թվականի փետրվարի 26-ի Խոջալու դեպքերին՝ դրանք ընդունելով որպես ցեղասպանություն: Գիտեմ, որ մարդիկ այսօր շատ են խոսում Խոջալուի մասին՝ այնտեղ ծավալված իրադարձությունները համեմատելով այնպիսի սարսափելի ողբերգությունների հետ, ինչպիսին է, օրինակ, Հոլոքոստն է",- իր նամակում ասել է Միրզազադեն:
Ադրբեջանցի պատգամավորը միաժամանակ նշել է, որ այդ որոշումը նոր քայլ է Կոլումբիայի եւ Ադրբեջանի հարաբերությունների ամրապնդման համար:
Փաստը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է կարճ.-"Հայաստանի դիրքորոշումը՝ կապված Խոջալուի դեպքերի հետ, արդեն հայտնի է":