


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

17:37 . 26/04
"Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն" ընտրապայքարի է ելել այն գիտակցումով, որ պետությունը պետք է պատասխանատու լինի յուրաքանչյուր քաղաքացու առջեւ:
ՀԴԿ-ն առաջնահերթություն է համարում պետական հիմնարկ-ձեռնարկությունների ստեղծումը եւ սոցիալական խնդիրների լուծումը: ԴեմԿուսի ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածուներ Անահիտ Գրիգորյանն ու Իրինա Գասպարյանը նախընտրական քարոզչությունը դրական են գնահատում: Նրանք գոհ են նաեւ լրատվամիջոցների լուսաբանումից, իսկ միակ մտահոգությունն իշխող կուսակցությունների կողմից կիրառվող ճնշումներն են: Նրանց խոսքով, վախի մթնոլորտն ակնհայտ է հատկապես գյուղական համայնքներում: Դրա ականատեսը պատգամավորության ասորի թեկնածու Իրինա Գասպարյանը եղել է Վերին Դվինում, որտեղ ասորական համայնքը մեծ է:
"Դվինի դրոցի տնօրենն, օրինակ, երեկ խոսել է դասատուների հետ, եւ ասել, որ եթե դուք ձայնը տաք այս կուսակցությանը, ոչ թե "Հանրապետականին", գործից կզրկվեք։ Այնինչ նրանք ասորի են եւ շատ են ուզում սատարել մեզ, քանի որ ես այդ ցուցակում եմ",- ասաց Իրինա Գասպարյանը։