


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:41 . 26/04
Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում Մադրիդի "Ռեալը", չնայած 2:1 հաշվով առավելության հասավ գերմանական "Բավարիայի" նկատմամբ, այնուամենայնիվ, ձեռքից բաց թողեց եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները:
Իսպանական եւ գերմանական ակումբների դիմակայությունը նմանվեց գլադիատորների մենամարտի, որտեղ հաղթողը որոշվեց, այսպես ասած, 11 մետրանոց վիճակախաղի արդյունքում: Առաջին կեսում Քրիշտիանո Ռոնալդուն դարձավ երկու գոլի հեղինակ, իսկ 27-րդ րոպեին Արիեն Ռոբենը կրճատեց հաշվի տարբերությունը` գերմանական ակումբին պարգեւելով եզրափակիչ դուրս գալու հնարավորություններ: Սակայն թե՛ երկրորդ կեսում, թե՛ լրացուցիչ ժամանակում երկրպագուներն ականատես չեղան գոլերի, իսկ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հաջողությունը ժպտաց գերմանական ակումբին: Բաստիան Շվայնշտայգերի գոլը "Բավարիային" թույլ կտա առաջին անգամ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում եզրափակիչն անցկացնել սեփական հարկի տակ:
"Սա ֆուտբոլ է, պետք է պահպանել սառնասրտությունը, երբ հաղթում ես եւ երբ պարտվում ես: Տղաները ֆանտաստիկ ձեւով էին պայքարում` աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ: Իսկ երբ հաշիվը 2:1 էր, երկու թիմերն էլ վախենում էին սխալ թույլ տալ",- ասաց Ժոզե Մոուրինյոն։