


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:03 . 26/04
Գործի է դրվել այն ծրագիրը, որը նպատակամղված է Հարավային Կովկասում վավերագրական կինոյի օժանդակմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է "Արմենպրեսը"՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հաղորդել է Եվրոպաական հարեւանության եւ գործընկերության գործիքի տեղեկատվական կենտրոնը:
Ծրագիրը, որն ստացել է "CAUCADOC" անվանումը, իրագործում են "Կարիքավոր մարդիկ" հիմնադրամը, "Սակդոկ Ֆիլմ" եւ "Ինտերնյուս Արմենիա" կինոընկերությունները: Այն ֆինանսավորվում է Եվրամիության Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջնականերում եւ հենվում է "Կարիքավոր մարդիկ" հիմնադրամի մարդու իրավունքներին նվիրված վավերագրական կինոյի "Մեկ աշխարհ" միջազգային փառատոնի 14-ամյա փորձի վրա:
"CAUCADOC"-ը ներառում է վավերագրական կինոյի ստեղծագործական աշխատանքին նվիրված սեմինարների անցկացում, վարպետության դասեր եւ դասախոսություններ՝ գործընկերային փառատոներում, "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնում, Բաթումի "Art House" եւ Թբիլիսիի կինոփառատոներում, ինչպես նաեւ բանավեճեր տարածաշրջանի լսատեսաինդուստրիայի հանգուցային հիմնախնդիրների շուրջը: Ծրագիրը կօժանդակի տեղերում վավերագրական կինոյի փոքր փառատոների անցկացմանը:
Վավերագրական ֆիլմերը կներդրվեն դպրոցական գործընթացում՝ որպես քաղաքացիական դաստիարակության արդյունավետ մեթոդ:
"Մենք ցանկանում ենք ավելի շատ մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել վավերագրական կինոյի՝ որպես արվեստի նկատմամբ, ինչպես նաեւ սկսել տարածաշրջանում վավերագրական կինոյի պլատֆորմի ստեղծումը",- ասել է Աննա Ձիյապշիպան “Sakdoc”-ից:
Ծրագիրը նպատակամղված է անցյալի եւ ներկայի այն հիմնախնդիրների շուրջը հասարակական բանավեճերի ծավալմանը, որոնք հետաքրքրություն են առաջացնում կամ վեճերի առարկա են Հարավային Կովկասում: "CAUCADOC"-ի շրջանակներում հայտարարվել է պրոֆեսիոնալ վավերագրող ռեժիսորների համար նախատեսված հայտամրցույթ, իսկ Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից նկարահանող խմբերին առաջարկված է մինչեւ մայիսի 20-ը ներկայացնելու իրենց նախագծերի մշակման ինտենսիվ դասընթացների հայտեր: