


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

12:12 . 26/04
Թուրքիան վերանայել է ՅՈՒՆԵՍԿՕ ներկայացված իր նախնական ցուցակը և հանդես է եկել 13 նոր հուշարձաններ ու հուշարձանախմբեր ցուցակում ընդգրկելու առաջարկով: Քննության առնելով այդ առաջարկներն, որոնց թվում ներկայացված է եղել նաև Անի քաղաքը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն հաստատել է դրանք` 2012թ. ապրիլի 13-ին: Ինչպես "Արմենպրես"-ին տեղեկացրին "ԻԿՕՄՕՍ-Հայաստան" հկ-ից, այսուհետ, Թուրքիայի` ի թիվս 38 հուշարձանախմբերից բաղկացած նախնական ցուցակում գրանցված այլ բացառիկ արժեքների, Անի պատմական քաղաքը ևս սպասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման իր հերթին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախանական ցուցակները կազմվում են Համաշխարհային ժառանգության կոնվենցիային անդամակցող պետությունների կողմից` ի կատարումն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին ենթակետի: Դրանք ենթակա են վերանայման առնվազն 10 տարին մեկ անգամ:
Ընթացակարգի համաձայն որևէ մշակութային կամ բնության արժեք չի կարող գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, եթե այն ներկայացված չէ տվյալ երկրի նախնական ցուցակում: Անիի` որպես "բացառիկ համաընդգրկուն արժեքի", հիմնավորումը Թուրքիան ներկայացրել է համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2-րդ, 3-րդ և 4-րդ չափորոշիչների: Այդ հիմնավորման մեջ մասնավորապես նշված է Անիի ճարտարապետական դպրոցի մեծ ազդեցությունը տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, Անին` որպես հայկական մշակույթի, արվեստի ու ճարտարապետության, քաղաքաշինության, ինչպես նաև ռազմապաշտպանական ճարտարապետության եզակի օրինակ:
Առաջարկի հիմնավորման մեջ նշված է նաև, որ 1001թ. Տրդատ ճարտարապետի կողմից կառուցված Անիի Գագկաշեն Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հորինվածքը մեծապես կրում է 7-րդ դարի կեսին կառուցված Զվարթնոցի տաճարի ազդեցությունը, ինչպես նաև կարելի է հանդիպել բյուզանդական շատ եկեղեցիներ, որոնք կրել են Անիի եկեղեցիների հատակագծային ազդեցությունը: