


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:02 . 26/04
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության տրանսպորտի հարցերով քննչական վարչության արդեն նախկին պետ Էդուարդ Սանդրուկյանին 900 հազար դոլար է փոխանցել նրա նախկին տեղակալ Վադիմ Մյասիշևը։ Այս մասին "Life News"-ին հղումով՝ հայտնում է tert.am-ը։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սանդրուկյանը ձերբակալվել է 900 հազ դոլար կաշառք ստանալու համար: Նա այդքան գումարի դիմաց պետք է աջակցեր մի առևտրականի` սկսելու սեփական բիզնեսը: Քննիչների վարկածով` սա գումարի դեռ առաջին մասնաբաժինն էր:
"Life News"-ը` վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ "չարաբաստիկ" գումարը Սանդրուկյանի տուն է բերել նրա նախկին տեղակալ, իսկ այժմ ՆԳՆ Տեղեկատվության վարչության աշխատակից, գնդապետ Վադիմ Մյասիշևը: Ըստ նրա` Սանդրուկյանը վստահում էր իր նախկին տեղակալին: Միասին նրանք աշխատել են երկար տարիներ: Մյասիշևի այցից հետո, նրանք նշել են այդ իրադարձությունը:
Ձերբակալության հատուկ գործողությունը սկսվել է գումարի` հասցեատիրոջը հանձնվելուց 6 ժամ հետո միայն:
"Ձերբակալության օպերացիային մասնակցող Անվտանգության դաշնային ծառայության ու Քննչական կոմիտեի աշխատակիցները մինչև վերջին պահը չեն իմացել, թե միջնորդն ում է տանում գումարը",- "Life News"-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները` հավելելով, որ երբ պարզվել է, թե ում են ուղղված գումարները, ձերբակալությունն իրականացրել են ոչ միանգամից: Վեց ժամ է պահանջվել` ստանալու համար ձերբակալման համար բոլոր համաձայնությունները:
Սանդրուկյանն ու Մյասիշևը տարվել են "Բուտիրսկի" քննչական մեկուսարան: Սակայն Մյասիշեևը, իր նախկին պետի դեմ ցուցմունքներ տալուց հետո, ազատ է արձակվել: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ:
"Նրա գտնվելու վայրը խիստ գաղտնի է պահվում, քանի որ տեղեկություն է հայտնվել, որ նրան պատվիրել են քրեական հեղինակությունները, որոնց ֆինանսական շահերը, ամենայն հավանականությամբ, կապված են Էդուարդ Սանդրուկյանի ֆինանսական գործերի հետ",- հայտնել է աղբյուրը:
Մեշանսկի դատարանը քննչական բաժնի միջնորդության հիման վրա Էդուարդ Սանդրուկյանի ձերբակալության որոշում է կայացրել: Դատարանի որոշմամբ` ոստիկանության գնդապետը նախնական կալանքի տակ կմնա երկու ամիս, քանի դեռ քննչական գործողություններ են իրականացվում:
tert.am