


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:44 . 25/04
Օսմանյան Կայսրության բռնությունների զոհերը 1915-ին միայն հայերը չէին: Թուրքիայի ծրագրած ցեղասպանության արդյունքում ավելի քան 800 հազար ասորի է սպանվել: Նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան է տեղադրվել Երեւանի կենտրոնում` Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում:
Հուշարձանի բացմանը ներկա են եղել տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչներ, Հայաստանում ազգային փոքրամասությունների ներկայացուցիչներ: Մեր երկրում ապրում է շուրջ 7 հազար ասորի:
Հայաստանի ասորական միության նախագահն իր ելույթում նշել է, որ հուշարձանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ցեղասպանության պատճառած ցավը չի մոռացվել: Ներկաներն ընդգծել են, որ պետք է միասնաբար շարունակել պայքարը, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ու չի հատուցել ազգերին պատճառած կորուստները: