


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:34 . 25/04
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած երկու թեկնածուները մեկը մյուսի հետեւից այցելել եւ մասնակցել են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզում կազմակերպված միջոցառմանը:
Կանադայի հրապարակում` Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցած արարողությանը առաջինը ժամանել է Օլանդը: Սոցիալիստ թեկնածուն վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունման իր հանձնառությունը` հավաստիացնելով. "Ինչպիսին էլ լինեն գործադրվող ճնշումները, ես հետամուտ եմ լինելու, որպեսզի ձեր պատմությունը երբեք չմոռացվի, քանի որ այն չի կարող վիճարկվել":
Այնուհետեւ, Օլանդի մեկնելուց քիչ անց, արարողությանը ներկայացել է գործող նախագահ Նիկոլա Սարկոզին: Նա գոհունակություն է հայտնել հայկական հարցում քաղաքական համերաշխության կապակցությամբ: Սարկոզին նույնպես վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքի ընդունման իր խոստումը։
"Որպես պետության ղեկավար` ես պետք է խոնարհվեմ Սահմանադրական խորհրդի որոշման առջեւ` անկախ իմ համոզմունքներից: Ուրեմն, ես խոստանում եմ ձեր առջեւ` մի նոր տեքստ կպատրաստվի՝ հունիսից սկսած",- ասել է Նիկոլա սարկոզին: