


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

10:58 . 25/04
ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի բանագնաց Քոֆի Անանը հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Սիրիայում, հակառակ ապրիլի 12-ին հաստատված հրադադարին, բռնությունները շարունակվում են:
Փակ դռների հետեւում կայացած հանդիպման ժամանակ Քոֆի Անանաը հայտնել է, որ ՄԱԿ-ի դիտորդներն այցելել են քաղաքներ եւ անհանգստացնող փաստեր արձանագրել: ՄԱԿ-ը մտադիր է միջազգային դիտորների թիվը հասցնել մինչեւ 300-ի: Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ Սիրիայի իշխանությունները թույլ չեն տվել ՄԱԿ-ի այն դիտորդների մուտքը երկիր, ովքեր Սիրիայի բարեկամ որեւէ երկրի քաղաքացի են:
Ապրիլի սկզբին Ստամբուլում անցկացված Սիրիայի բարեկամների խումբն Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհրդին սիրիացի ժողովրդի միակ ներկայացուցիչն է ճանաչել եւ որոշել է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ պատժամիջոցների մշակման աշխատանքային խումբ ստեղծել, ինչպես նաեւ հիմնադրամ՝ սիրիական ընդդիմությանը աջակցելու համար: