


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:08 . 24/04
Նախորդ տարվա նման, ինչպես եւ սպասվում էր, այս անգամ եւս Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման "Ցեղասպանություն" բառը չի արտասանել՝ բավարարվելով միայն "Մեծ եղեռն" բառակապակցությամբ:
Հրապարակվել է Սպիտակ տան ղեկավարի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության հիշատակման կապակցությամբ:
"Հանդիսավոր կերպով այսօր հիշում ենք 97 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունները, որոնց հետեւանքները դարձան 20-րդ դարի ամենասարսափելի վայրագությունները: 1.5 միլիոն հայեր կոտորվել կամ մահվան երթի են տարվել Օսմանյան Կայսրության գոյության վերջին օրերին: Ես հետեւողականորեն հայտնել եմ իմ դիրքորոշումը` 1915 թվականին տեղի ունեցածի առնչությամբ եւ իմ տեսակետն այս հարցում չի փոխվել: Մենք ցանկանում ենք տեսնել փաստերի ամբողջական, ազնիվ ու արդարացի ճանաչում: Մենք չենք կարող առաջ շարժվել՝ հաշվի չնստելով անցյալի փաստերի հետ: Մենք ողջունում ենք այն հայերին ու թուրքերին, որոնք արդեն բռնել են այդ ճանապարհը, եւ հուսով ենք, որ նրանց թիվը գնալով կավելանա եւ նրանք կանեն այդ քայլը՝ իրենց կառավարությունների եւ իմ աջակցությամբ։ Այս կարեւոր օրը մենք կանգնում ենք բոլոր հայերի կողքին՝ հիշատակելով Մեծ Եղեռնի մութ էջերը եւ նպաստելու հայ ժողովրդի առավել պայծառ ապագայի կերտմանը",- ասել է նախագահ Օբաման: