


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

17:55 . 24/04
Հայաստանն առաջարկում է Ռուսաստանին սահմանափակել Մոսկվա-Երևան չվերթի վրա գործող ավիաընկերությունների քանակը՝ յուրաքանչյուր կողմից մինչև երկու ընկերություն։
gazeta.ru-ին հղումով tert.am-ը տեղեկացնում է, որ մասին ասված է խորհրդակցությունների արձանագրություններում, որոնք անցկացվել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև: Փաստաթուղթը հրապարակվել է "Ռոսավիացիալի" կայքում:
Երկու երկրների միջև շաբաթական չվերթների քանակի կարգավորումը հետաձգվել էր դեռևս 2009 թ դեկտեմբերից: Ապրիլի 13-ին կայացած բանակցություններում Ռուսաստանի ավիաիշխանություններն առաջարկել են Հայաստանին՝ "վերացնել երկու երկրների ավիաչվերթների վրա առկա բոլոր սահմանափակումները՝ ինչպես թռիչքների հաճախականության ու ավիափոխադրողների քանակի, այնպես էլ նշանակման կետերի":
Սակայն հայկական ավիաիշխանություններն ընդհակառակը, առաջարկել են սահմանափակել փոխադրողների քանակը՝ մինչև երկու ավիաընկերություն յուրաքանչյուր կողմից: Հայաստանը նաև առաջարկում է սահմանափակել Մոսկվայի և Երևանի միջև թռիչքների քանակը ՝ հասցնելով շաբաթական 42 թռիչքի, իսկ մյուս ուղղություններով՝ շաբաթական մինչև 3 չվերթ:
Այժմ Մոսկվա-Երևան ավիագծի վրա աշխատում է ռուսական երեք ընկերություն, նրանք իրականացնում են շաբաթական 49 չվերթ, մյուս ուղղություններով՝ շաբաթական 3 կամ ավելի չվերթ: Հայաստանի կողմից չվերթները իրականացնում է միայն "Արմավիա" ընկերությունը:
Gazeta.ru-ն նշում է, որ հայկական ընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի: Մարտին "Ռոսաէրոնավիգացիան" դադարեցրեց "Արմավիայի" օդանավերի սպասարկումը՝ պարտքերի պատճառով: Ընկերությունը պարտք է նաև "Զվարթնոց" օդանավակայանին: Գարնանը, օդանավակայանի ղեկավարության հետ բանակցելուց հետո, "Արմավիան" պարտավորվել է վճարել "Զվարթնոցի" պարտքը մինչև սեպտեմբեր (5,3 մլն): Ի պատասխան, օդանավակայանն իջեցրել է սակագներն այս փոխադրողի համար՝ միջինը 25%-ով:
Նշենք, որ արձանագրության մեջ ասվում է, որ ռուսական ավիաիշխանությունները չեն համաձայնել Հայաստանի առաջարկության հետ: Ենթադրվում է, որ բանակցությունները կշարունակվեն. Ռուսաստանը և Հայաստանը մինչև մայիսի 30-ը պետք է նոր առաջարկներ փոխանակեն:
Մեկնաբանություններ` 1
VALOD SAYADYAN | 00:13 . 25/04
ES HAMADZAYN CHEM ARAJARKUTYAN@