


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների վերջին հայտարարությունը 


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:58 . 24/04
ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի մի խումբ գիտնականներ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ պաղպաղակի օգտագործումը նպաստում է ուժեղ գլխացավի առաջացմանը։
Պատճառն այն է, որ պաղպաղակ կամ որևէ սառը ըմպելիք օգտագործելիս լուրջ փոփոխություններ են տեղի ունենում ուղեղի արյան շրջանառության մեջ:
tert.am-ի փոխանցմամբ, գիտնականների անցկացրած հետազոտությանը մասնակցել է 13 մարդ, ում առաջարկվել է շատ սառը ջուր խմել: Պարզվել է, որ գլխացավի առաջացումը պայմանավորված է ուղեղի առաջնային զարկերակում արյան հոսքի կտրուկ բարձրացմամբ, ինչն էլ հանգեցնում է գլխացավի առաջացմանը: Իսկ արյան կտրուկ հոսքի դադարեցման հետ մեկտեղ վերանում է նաև գլխացավը:
Գիտնականները կարծում են, որ այս ուշագրավ փաստը կնպաստի հետագայում գլխացավի դեմ նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցների ստեղծմանը: