


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:13 . 24/04
Թուրք, հայ և ամերիկացի պատմաբանների խոսքի հիման վրա "Sencer Film" ընկերությունը Ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել: 48 րոպե տևողությամբ ֆիլմում տարբեր կողմերի տեսակետներն են: "Համատեղ ցավ 1915" ֆիլմն այսօր կցուցադրվի "Al Jazeera" արաբական հեռուստաընկերության եթերում: 10 օր հետո պատրաստ կլինի և կցուցադրվի նաև ֆիլմի անգլերեն տարբերակը:
tert.am-ի փոխանցմամբ, վավերագրական ֆիլմում ներառվել են 5 տարի առաջ սպանված Հրանտ Դինքի մեկնաբանությունները:
"1915 թ-ից հետո Ցեղասպանության թեմայով անթիվ գրքեր, ֆիլմեր ու վավերագրություններ են ստեղծվել: Հայերն ու Արևմուտքն այն "ցեղասպանություն" են որակել, ոմանք ճանաչել են Ցեղասպանությունը, ոմանք էլ, անգամ՝ դրա ժխտումը քրեականացնող օրենքներ են ընդունել",- գրում է թուրքական "Ռադիկալը":
Ֆիլմի ռեժիսոր Ռամազան Մութը պարբերականին հայտնել է, որ այս աշխատանքն աննախադեպ է և "ավելին է, քան թուրքական քարոզչությունը":
"Այս ֆիլմում երկու կողմերն էլ իրենց տեսակետներն են ներկայացնում և միասին փնտրում ենք, թե "ի՞նչ է տեղի ունեցել 1915 թ-ին" հարցի պատասխանը: Իսկ դատողությունները թողնում ենք հեռուստադիտողին",- ասել է նա:
Ֆիլմում ներառվել է նաև Հրանտի Դինքի ռեպորտաժներից մեկը, որտեղ Դինքը երկու կողմերին ուղղված կոչով է հանդես գալիս:
"Մենք երկու հիվանդ ժողովուրդ ենք` հայեր ու թուրքեր: Հայերը մեծ տրավմաներ են ապրում, իսկ թուրքերը` երկվություն: Սակայն ո՞վ է բուժելու մեզ` Ֆրանսիայի՞ Սենատը, ԱՄՆ-ի՞ Սենատը: Ո՞վ է տալու դեղատոմսը, ո՞վ է մեր բժիշկը: Հայերը թուրքերի, իսկ թուրքերը հայերի բժիշկներն են: Մեզանից բացի բժիշկ կամ դեղատոմս չկա: Երկխոսությունն է մեր դեղատոմսը",- ասել էր Դինքը: