


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:00 . 24/04
Ապրիլի 23-ին Ախալցխայի "Ռեսուրս" կենտրոն են հրավիրվել Ախալցխայի հայկական բոլոր գյուղերի ու քաղաքի դպրոցների տնօրենները: "Ռեսուրս" կենտրոն ժամանած տնօրեններին խստիվ զգուշացրել են, որ դասերի հաշվին հանկարծ չմասնակցեն ապրիլ 24-ի սգո միջոցառումներին, որոնց ամեն տարի առանց որեւէ խոչընդոտների մասնակցում էին:
Ինչպես հայտնում է news.am-ը՝ մեջ բերելով "Akhaltskha.net"-ին, ընդամենը մի քանի օր առաջ Ախալցխայի "Հովհաննես Թումանյանի անվան" հանրային դպրոցի մի քանի ուսուցչուհի տնօրենության համաձայնությամբ դիմել էին Ախալցխայի քաղաքապետարանին խնդրանքով, որպեսզի ինչպես ամեն տարի այս տարի եւս մասնակցեն քաղաքում կազմակերպվելիք Հայոց Ցեղասպանությանը նվիրված սգո միջոցառումներին:
Հարկ է նշել, որ անկախ Վրաստանի գոյության ընթացքում սա առաջին դեպքն է երբ Ախալցխայում դպրոցներին արգելում են մասնակցել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված եկեղեցու հոգեհանգստյան Պատարագին եւ միջոցռումներին: