


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

11:28 . 24/04
Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել համայն հայությանը, որում ասված է.
"Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք, ինչպես եւ շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջեւ: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետեւ անպատմելի բան է կատարվել: Եվ հուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետեւ ոչ մի բառ չի կարող արտահայտել այն, ինչ մենք զգում ենք:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` սեւահանդերձ ապրիլի 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլեւ մեր ապրելու համառության եւ բարոյական նկարագրի օրն է: Չլիներ մեր հիշողության համառությունը, մենք ո՛չ Սարդարապատ կունենայինք՝ 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ եւ մեր կողքին` Հայոց Սփյուռք:
Որպես առհավատչյա մեր չմարող հիշողության եւ կենաց երդման` մենք քաղաքամայր Երեւանում ի հիշատակ բոլոր ժամանակների մեր նահատակների ու անմեղ զոհերի` Սուրբ Նահատակաց եկեղեցի կերտելու իղձն ունենք: Միասին ենք անելու` մեր հայացքն ուղղած ապագային: Միայն ազգովին: Միասին էլ ամրացնելու ենք մեր պետությունը` Հայոց հայրենիքը ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր հաղթանակների հիշողությունը:
Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտավորականով, սփյուռքահայով ու հայրենաբնակով եւ մանավանդ՝ այն պետությամբ, որն այլեւս թույլ չի տալու ցեղասպանական որեւէ արարք կամ գործողություն հայ մարդու դեմ: Որեւէ մարդու դեմ":