


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:41 . 23/04
Ադրբեջանի ընդդիմությունը Բաքվում բազմահազարանոց ցույցի է դուրս եկել՝ ժողովրդավարական փոփոխությունների պահանջով: Արտոնված ցույցը վերջին 7 տարիների ընթացքում 2-րդն էր: Մասնակիցները ցուցապաստառներ են կրել՝ պահանջելով քաղաքական բարեփոխումներ, քաղբանտարկյալների ազատ արձակում, իսկ նախագահ Իլհամ Ալիեւին բանտ ուղարկել:
Շատերի մեկնաբանմամբ, ցույցերն իշխանությունների կողմից արտոնելը պայմանավորված է 2012 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթով, որն անցկացվելու է Ադրբեջանում, իսկ մարդու իրավունքների պաշտպանները վերջին շրջանում հատկապես ուժեղացրել են ճնշումները ադրբեջանական իշխանությունների նկատմամբ: Խոսքը մասնավորապես վերաբերում է եվրատեսիլյան միջոցառումն անցկացնելու համար Բաքվում մի շարք տների ապամոնտաժմանը:
Մինչդեռ ընդդիմությունը հայտարարում է, որ անելու են ամեն ինչ, որպեսզի բողոքի ակցիաներն անցկացվեն նաեւ Եվրատեսլից հետո: