


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:32 . 23/04
Երեւանը պաշտոնապես ճանաչվեց Գրքի համաշխարհային 2012 թ-ի մայրաքաղաք: Նախկին մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը հանձնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Միջոցառումն անցկացվեց խորհրդանշական Մատենդարանի բակում, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւան ժամանած հյուրերը, մշակութային-հասարակական գործիչներ:
ինչպես տեղեկացնում է "Արմենպրեսը"՝ հոբելյանական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ երկուհազարութհարյուրամյա մեր քաղաքամայրը շատ վկայություններ է պահում համաշխարհային քաղաքակրթության ամենատարբեր ժամանակաշրջաններից: "Այս տարի մենք ընդգծում եւ ի ցույց ենք դնում հատկապես այն էջերn, որոնք պատմում են գրքի եւ գրականության անցած ճանապարհի, ներկա հանգրվանի ու ապագայի մեր տեսլականի մասին: Մատենադարանը մեր ամեն ինչն է ` լեզուն, գրականությունը, պատմությունը, ծննդյան վկայականն ու կենսագրությունը, մեր գալիք բոլոր հաղթանակների խարիսխը, մշտական եւ հարատեւ մեկնակետը",- ասաց Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ տարվա ընթացքում Հայաստանում կանցկացվի շուրջ հազար միջոցառում ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում, աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր համայքնում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ Կատալին Բոջիարդը նշեց, որ իր համար մեծ հաճույք է լինել Հայաստանում նման կարեւոր առիթով: "Հայաստան ժամանելուս առաջին ժամերից զգացել եմ Հայաստանի պատմական շունչը եւ այն, որ այստեղ ապրող մարդիկ հպարտ են իրենց անցյալով, կրոնով: Հայաստանում կա յուրատեսակ վերաբերմունք գրքի նկատմամբ, որն էլ հիմք է հանդիսացել Գրքի համաշխարհային մայրաքաղաքի ընտրության առումով",- ասաց նա` հավելելով, որ ինքը հպարտ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընտանիքի անունից այստեղ գտնվելու համար: Նա խոստացավ, որ անպայման սովորելու է հայկական ժողովրդական քոչարին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էնգիդա Գետաշեւը նշեց, որ այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը առաջինը թարգմանել է Աստվածաշունչը, վկայում է գրքի նկատմամբ ունեցած յուրատեսակ վերաբերմունքի մասին: «Տարվա ընթացքում վստահաբար կստեղծվի գրողների, հրատարակիչների, գրավաճառների եւ ընթերցողների միջեւ յուրատեսակ կապ»,- ասաց տնօրենի տեղակալը:
Բունեոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին շոյվել էր հայերի հյուրասիրությունից եւ ժողովրդի հյուրընկալությունից: "Վստահաբար այս տարին կլինի Երեւանում հետաքրքիր եւ իրադարձություններով լի` ինչպիսին մեզ մոտ էր անցած տարի: Չկա ավելի լավ բան, քան կարդացող մարդը, ով ամրապնդում է հույսն այս աշխարհում",- ասաց նա` Երեւանի քաղաքապետին հանձնելով խորհրդանիշ-նվեր` տանգոյի երաժշտական գործիք, որը հաջողություններ կբերի Երեւանին:
Տարոն Մարգարյանն եւս մեկ անգամ շնորհավորեց Երեւանին այս կարեւորագույն տոնի առթիվ եւ շնորհակալություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին նման վստահության համար: "Գիրքն ու գրականությունը կարեւոր դեր են ունեցել հայ ժողովրդի համար: Եվ այժմ կա պաշտամունք այդ ամենի նկատմամբ: Պատահական չէ, որ հայերեն թարգմանված առաջին նախադասությունը իմաստությունը ճանաչելու խրատ է պատգամում",- ասաց Տարոն Մարգարյանը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան սիրված խմբեր ինչպես Հայաստանից, անպես էլ Արգենտինայից եւ Բանգկոկից: Վերջում Մատենադարանի կոթողային շենքի վրա պատկերվեց 3D շոու-ծրագիր: Միջոցառումն ամփոփվեց շքեղ հրավառությամբ: