


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

14:00 . 23/04
Երեկ համաձայն Yerkir.am-ի տեղեկատվության՝ "Ժառանգությունը" ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿ-ին:
Այսօր, արդեն, Aravot.am-ին տված հարցազրույցում "Ժառանգության" շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանն անուղղակի հաստատել է այն տեղեկությունները, թե 50 ընտրական հանձնաժողովներում իրենց կուսակցության տեղերը տրվել են "Հանրապետական" կուսակցությանը։
Խաչատուր Քոքոբելյանը մանրամասնել է, որ տեխնիկական՝ համակարգչային խնդիրների պատճառով, "ՙԺառանգության" հանձնաժողովականների տվյալները ընտրական հանձնաժողովներ չեն հասել, եւ օգտվելով ընտրական գործող օրենսդրության համապատասխան դրույթից, որոշ տեղամասերում իշխանությունն ինքն է ընտրական հանձնաժողովներում նշանակումներ արել: Իսկ գործող օրենսդրությամբ, եթե սահմանված կարգով կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը հանձնաժողովի անդամ չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացվում են։
Առայժմ հայտնի չէ, թե իրականում քանի նման հանձնաժողովներում է "Ժառանգության" ներկայացուցիչների փոխարեն ընդգրկվել իշխանության ներկայացուցիչ։