


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:52 . 21/04
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ներկայացուցիչները կուսակցության առաջիկա 5 տարիների ծրագիրն են ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընտրողներին:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է "Դաշնակցության" կարգախոսին` ասելով, որ "Դաշնակցությունը" պետության ապագան տեսնում է արդար, վստահ, ուժեղ, իրար վստահող հասարակություն մեջ: Դաշնակցկաններն իրենց հաղթանակի կարեւոր պայման են համարել կենսունակ ծրագիրն ու կազմակերպական կուռ կառույցը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ, խոսելով արտաքին քաղաքականությունից, նշել է, որ խորհրդարանում իրենց խմբակցությունը թույլ չի տա ազգային նպատակների զիջում: Արմեն Ռուստամյանը կոչ է արել նաեւ ապրիլի 24-ը հայտարարել լռության օր եւ այդ օրը նախընտրական քարոզչություն չանել:
Ելույթ ունեցողները կոչ արեցին քվեարկել նաեւ մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածու Արտաշես Նիկոյանին: Վերջինս եղել է Գեղարքունիքի փոխմարզպետ, սակայն իր կուսակիցների հետ "Դաշնակցության"` Կոալիցիայից դուրս գալու օրերին հրաժարական ներկայացրել։