


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...
Ինչո՞ւ եւ ում ծեծեց ՀՀԿ ավագանու թեկնածուն, ո՞վ է ֆինանսավորում ՀԱԿ-ին, ի՞նչ նստարանների վրա են նստում երեւանցիները.



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:42 . 20/04
Նախընտրական մրցապայքարի մեջ մտած բոլոր ուժերի ծրագրերում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հեռանկարների մասին անդրադարձ կա։ Ծրագրեր իրականացվում են նաեւ այսօր, եւ Կառավարությունը պարբերաբար խոսում է թվերով ու շահեկան վիճակագրություն ներկայացնում։ Սակայն գործարարներն առայժմ այդ բարեփոխումներից գոհ չեն։
Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման թեմայով այսօրվա քննարկման ժամանակ գործարարները նշել են, որ հատկապես դժգոհ են հարկային մարմինների հետ շփումներից։
"Իմ կազմակերպությունը 3 տարի է դատարաններով քարշ է գալիս, պարոնայք եւ տիկնայք հանրապետականններ եւ կոալիցիայի անդամներ։ 3 տարի է` հնարավոր չէ դուրս գալ այդ ծուղակից։ Հարկայինն ունի մի մեծ մահակ, որը քեզ թույլ չի տա դրանից հեշտությամբ դուրս գալ, ու տուգանում են, օրինակ՝ 2 միլիոն 10 դրամ, ինչը փոքր բիզնեսի համար մեծ գումար է",- ասաց գործարար Եղիշե Հովհաննիսյանը։
Բեռնափոխադրումներով զբաղվող գործարարի խոսքն ուղղված էր ԱԺ փորձագետ Մարիամ Ավետիսյանին, ում ՀՀԿ-ն լիազորել էր մասնակցել քննարկմանը։