


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:26 . 19/04
Ոստիկանության Մարտունու բաժինը կա՛մ քնած է, կա՛մ էլ չի ցանկանում միջամտել նախընտրական գործընթացի օրենքին համապատասխան իրականացմանը:
Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում փակցված ՀՅԴ քարոզչական պաստառները ամենուրեք պատռել են:
Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ձեռագիրն ամենևին էլ մանկական չէ, քանի որ որոշ կիսապատռված պաստառների վրա նկատելի է, որ նպատակը հիմնականում կուսակցության անունը կամ խորհրդանիշը պատռելն է եղել:
Ինչպես ՀՀ ոստիկանությունն, այնպես էլ իշխանության ներկայացուցիչները` մինչև իսկ նախագահի մակարդակով, հաճախակի հայտարարում են, որ լիարժեք պատասխանատվություն են կրելու նախընտրական քարոզչության արդար և օրինական անցկացման համար, սակայն այս վայրագությունը փաստում է, որ իրավապահ մարմիններին վստահելը հեռու ապագայի մշուշոտ հորիզոն է:
Ժողովրդավարական երկրներում ոստիկանությունը ժողովրդին քաղաքացիական հասարակությանն է պաշտպանում, իսկ Հայաստանի Հանրապետությունում իշխանությանն են պաշտպանում ժողովրդից և խոչընդոտում քաղաքացիական հասարակարգի կայացմանը:
Ցավալի է այն փաստը, որ ոստիկանության Մարտունու բաժինը չի վերահսկում նախընտրական իրադրությունը: Վերահսկել` չի նշանակում մարդկանց սահմանադրական իրավունքների վրա ճնշում գործադրել կամ քաղաքական գործընթացին խառնվել:
Միթե՞ չեն նկատում այս վայրագությունները, այնինչ, եթե այցելեք Երևանյան փողոցներ, պարեկային ծառայություն իրականացնող բազմաթիվ ոստիկաններ կտեսնեք: