


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

13:27 . 18/04
"Վիկիլիքսի" հիմնադիր Ջուլիան Ասանժը "Russia Today" հեռուստատեսության եթերում "Աշխարհը վաղը" հեռուստանախագծի շրջանակներում հարցազրույց է անցկացրել շիաների "Հեզբոլլահ" կշարժման առաջնորդ Հասան Նասրալայի հետ:
Ինչպես Ասանժն է նշել` սա Նասրալլահի առաջին հարցազրույցն է Արեւմուտքին` սկսած 2006թ.: Հարցազրույցը տեղի է ունեցել համացանցի միջոցով: Նասրալլան խոսել է լիբանանյան թաքստոցից, Ասանժը` Լոնդոնից: Հարցազրույցի ժամանակ Նասրալլան նշել է, որ "Հեզբոլլահը" կոչ է արել սիրիական ընդդիմությանը Բաշար ալ Ասադի ռեժիմի հետ բանակցություններ սկսել, իսկ այն հրաժարվել է:
Շիա առաջնորդը հաստատել է` "Հեզբոլլահը", որ պայքարում է Լիբանանում Իրանի օրինակով իսլամական պետություն ստեղծելու համար, օժանդակել է արաբական գարնան բոլոր հեղափոխություններին: Նրա մեկնաբանմամբ` Ասադի ռեժիմը մշտապես եղել է լիբանանյան ընդդիմության կողքին եւ չի համագործակցել Ամերիկայի կամ Իսրայելի հետ:
Տեղեկացնենք, որ "Աշխարհը վաղը" հեռուստանախագծի պրեմիերան տեղի է ունեցել երեկ: Այս ծրագիրը եթեր է դուրս գալիս "Russia Today" հեռուստաընկերության անգլերեն, իսպաներեն եւ արաբերեն ծառայություններով: Նկարահանումները տեղի են ունենում Լոնդոնում, քանի որ վիկիլիքսյան սկանդալային գաղտնազերծումներից հետո Ասանժը գտնվում է տնային կալանքի տակ, թեեւ նրան պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել:
Ասանժն անձամբ է որոշել իր առաջին հյուրին, ինչի առթիվ "Russia Today"-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել, որ թեեւ իրենց հեռուստաընկերությունը միշտ աչքի է ընկել խոսքի ազատությումբ, սակայն չի զարմանա, որ այս եթերից հետո փակեն ոչ միայն Ասանժին, այլեւ իրենց: